Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ուժգին պայթյուն է որոտացել և կրակ բռնկվել․ մանրամասներ

Երեկ երեկոյան արդեն ակտիվորեն շրջանառնում էր այն լուրը, որ Կասպից ծովում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այն հատվածում է եղել, որը ադրբեջանական է համարվում։

Ըստ նախնական տեղեկատվության այրվում է հանքավայր։ Ուժգին պայթյունից անմիջապես հետո կրակ է բռնկվել, որը գնալով սաստկացել է։ Հանքավայրը գտնվում է «Ումիդ» գազի հանքավայրի մոտակայքում։

Այն պետական է և ընկերությունը ժամեր անց հերքել է վերոնշյալ տեղեկատվությունը և հանդես եկել այլ հայտարարությամբ, որտեղ նշված է, որ այն հրաբխի ժայթքում է։

Ադրբեջանական լրատվական ցանցը ողողված է այս տեղեկությամբ և շարունակում են պնդել, որ այրվում է հանքավայրը։ Նշենք, որ այս տեղեկատվությունը տարածվում է Ռուսաստանի և Ադրբեջանի լրատվական դաշտում։

Ադրբեջանական հարթակներում օգտատերերը նշում են, որ հրաբուխ չի ժայթքել և ամեն դեպքում այդ պայքյունը հանքավայրի այրման հետևանք է։ Կասպից ծովում բռնկված հրդեհից մի հատված դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: