«Կարդացեք խնդալու է: Էսօր տանը չեմ եղել…» Գոռ Հակոբյանը պատմել է, թե ինչպես ու ինչքան գումար են հավաքել իր տղաները

Գոռ Հակոբյանն անսովոր մի արկածի մասին չարաճճի պատմություն է հանրայնացրել, որը եղել է երեկ ցերեկը: Միջադեպը կապված է նրա փոքրիկ, չարաճճի տղաների հետ:

Արտիստը մի քանի ժամով տնից բացակայել է: Վերադարձին տիկինը պատմել է, որ տղաները բավականին հախուռն ու բուռն օր են ունեցել: Պարզվում է՝ նրանք դրել են լայնեզր ցիլոներ, վերցրել են տան կիթառն ու դուրս գնացել փողոցի կողմ: Իրենց տան հետնամասային հատվածում տղաները նվագել ու որոշակի փող են ստացել անցուդարձ անող մեքենաների վարորդներից:

Դերասանն ասում է, որ երեխաները որպես արդարացում հիշեցրել են, որ իրենց հայրն էլ «Ֆուլ Երևան» հեռուստանախագծում է նույնկերպ գումար վաստակել:

Այս հումորային միջադեպը պատմելուց հետո դերասանը նշել է, որ բոլոր այն վարորոդները, ովքեր իր տղաներին փողեր են տվել, կարող են գալ ու իրենց տված գումարները հետ վերցնել: Գոռի չարաճճիներն ավելի քան տասը հազար դրամ գումար են հավաքած եղել:

Այս արկածային միջադեպի մասին պատմող տեքստը՝ կից:

Կարդացեք խնդալու է: Էսօր տանը չեմ եղել, տղեքս իրենց ընկերոջ հետ, երեքով գիտառը վերցրել, ցիլոները դրել, մամային ասել…

Опубликовано Gor Hakobyan Пятница, 31 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: