Ժամանակին քաղաքական ասպարեզում ամենից ականռու դեմքերից մեկը՝ Կարեն Կարապետյանը, նշում է ծննդյան տարեդարձը: Նա նշում է իր հիսունյոթամյակը: Քչերը թերևս գիտեն, թե ինչ ուղի է անցել տարբեր պետական բարձր պաշտոններ ստանձնած գործիչը:
Նա ծնվել է Ստեփանակերտում, դպրոց հաճախել Երևանում: Ավարտելով Լև Տոլստոյի անվան դպրոցը՝ ընդունվել է ԵՊՀ:
Համալսարանական հինգամյա կրթությունից հետո նա ուսումնառությունը շարունակել է համալսարանում՝ ընտրելով գիտական ուղին:
1989 թվականին արդեն տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում է ստանում, աշխատում նաև որպես կրտսեր, ապա նաև ավագ գիտաշխատող:
Քաղաքական դաշտում Կ. Կարապետյանի առաջին բարձր նշանակումը Երևանի քաղաքապետի պաշտոնում էր: Այս պաշտոնում նրա գործունեությունը տևել է մեկ տարի: Նա առավել հայտնի է որպես վարչապետ 2016 և 2018 թվականների:
Հեղափոխական իրադարձություններից հետո գործիչը դուրս է եկել քաղաքական ակտիվությունից: Նա երեք երեխաների հայր է: Դուստրը՝ Մանեն, էներգետիկայի փոխնախարար Հ. Հարությունյանի կինն է, որդիներն են՝ Տիգրանը և Գոռը:
Տիգրանը շվեյցարական «Կերբեդանզ» ժամագործական ընկերության հիմնադիրն ու նախագահն է։