Ն. Փաշինյանը հեռավար տարբերակով բրիտանական հայտնի Հարդթոլք հաղորդման հյուրն է եղել: Հաղորդման ֆորմատը բավականին պրովակացիոն է և ենթադրում է թեժ բանավիճային քննարկում:
Մեր երկրի վարչապետը խոսել է տարբեր թեմաների մասին: Նշելով, որ մինչ համավարակային իրավիճակի մեկնարկը Հայաստանը բացառիկ տնտեսական աճ էր գրանցել ոչ միայն տարածաշրջանային մասշտաբով, այլև եվրոպական՝ վարչապետը փաստել է, որ համավարակը որոշակի բացասական ազդեցություն է ունեցել:
Նա վստահեցրել է, որ համավարակային ճգնաժամը հաղթահարելուց հետո կշարունակվի տնտեսական աճի տրամաբանությունը: Վարչապետը հեղափոխական ձեռքբերումներից կարևորել է ժողովրդավարության ակնառու և անժխտելի աճը, ընդդիմության առավել հանգիստ ու լայն հնարավորություններով գործունեությունը և այլ կարևոր կետեր:
Դիվանագիտական հարցերում կարևորել է դաշնակիցների հետ կայուն փոխհարաբերությունների շարունակումը, իսկ ադրբեջանական վերջին ակտիվությունների մասին խոսելիս դարձյալ հիշեցրել է, որ արցախյան տարածաշրջանը դարավոր հայկական տարածաշրջան է՝ անընդունելի համարելով հակառակ տեսակետը:
Վարչապետի հարցազրույցը եղել է ունեցել անգլերենով. այն կարող եք դիտել ստորև: