Կարևոր նորություններ սահմանից. ինչպե՞ս է անցել գիշերը և ի՞նչ վիճակ է հիմա

Գիշերը արցախյան սահմանային երկայնքում շարունակվել են թեժ մարտերը: Ըստ Շ. Ստեփանյանի առավոտվա թարմ հրապարակման՝ հայտնի է դառնում, որ մարտերը առավոտյան վերսկսվել են նոր ակտիվությամբ, իսկ հայկական կողմը շարունակում է համապատասխան արձագանքով ու պատասխանով հանդես գալ:

Միասնական տեղեկատվական կենտրոնի սոցհարթակում պաշտոնական տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ մարտերի արդյունքում հայկական կողմը, ցավոք սրտի, ևս տանսվեց թանկագին կորուստ ունի:

Այսպիսով, հայկական կողմի մարդկային թանկագին կորուստների թիվը հասել է երեսունմեկի: Առավոտյան Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է նաև, որ Դ. Տոնոյանը հանդիպել է ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ կառույցների ղեկավարների հետ՝ քննարկելու անցնող գիշերվա իրադարձություններն և առաջիկա օրվա անելիքները:

Հանդիպման շրջանակներում նախարարը տվել է օպերատիվ հանձնարարականներ, որոնք պաշտպանության բանակի հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կդարձնի: Շ. Ստեփանյանը նշել է նաև, որ հակառակորդը շարունակում է լուրջ զինտեխնիկական միջոցներից օգտվել:

Շ. Ստփանյանի սույն հրապարակման տեքստը կցված է վարը:

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական…

Опубликовано Shushan Stepanyan Воскресенье, 27 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: