Կարևոր. ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները

Ռուսաստանի առաջատար մեդիահոլդինգը , վկայակոչելով ռուսական խոշոր ավիաընկերության աղբյուրը, տեղեկացնում է ,որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը պատրաստվում է առաջարկել վերսկսել թռիչքները հիմնականում եվրոպական երկրների, այդ թվում ՝ Թուրքիայի, Հարավային Կորեայի ,ինչպես նաև Չինաստանի հետ:

Այս հարցը կքննարկվի նաև «Կորոնավիրուս» օպերատիվ շտաբի հետ: Միջազգային երթևեկությունը վերսկսելու որոշումը մեծ մասամբ կախված կլինի նաև այն պետությունների համաձայնությունից, որոնք պետք է ընդունեն  Ռուսաստանից չվերթերը: Ըստ էության, վերոնշյալ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված վիճակը կայունացել է  :

Ավելի վաղ պարզ  էր դարձել  ռուսական ավիաընկերությունների ՝ արտասահման չվերթները վերսկսելու պլանների մասին: «Ինտերֆաքս» -ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին,նշել էր, որ դա կարող է տեղի ունենալ հենց հուլիսի 15-ին ՝ կորոնավիրուսով վարակվածների թվի կայուն կրճատմամբ և օդանավում խիստ սանիտարական կանոնների պահպանման պայմանով:

Ինչպես հայտնի է ,  Ռուսաստանը մարտի 27-ին դադարեցրեց կանոնավոր և չարտերային չվերթները այլ երկրների հետ: Բացառություն են կազմում թռիչքները, որոնք կազմակերպվել են արտասահմանից ռուսների վերադարձի համար, և կառավարության կողմից կազմակերպված այլ թռիչքներ: Հայաստանի կառավարությունն ու հյուպատոսությունը ևս պարբերաբար հատուկ չվերթներ է կազմակերպում մեր հայրենակիցների համար

Понравилась статья? Поделиться с друзьями: