Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն իր սոցհարթակում վերլուծական միտք է հանրայնացրել՝ ներկայացնելով նաև ներկայիս իրավիճակից բխող առաջարկություն, որը թելադրված է պահի անհրաժեշտությամբ:
Ըստ պատմաբանի, այս պահին անհրաժեշտ ու կարևոր է, որ քննարկման սեղանի շուրջ նստեն Հայաստանի և Արցախի բոլոր ներկա ու նախկին ղեկավարները՝ ութ պետական այրեր, ովքեր պատասխանատու են ներկայիս ու ապագայի իրավիճակի համար:
Պատմաբանը նշում է, որ ինքը քաջ գիտակցում է, որ որքան հայացքային ու գաղափարական տարաձայնություններ ունեն բոլոր այդ պետական այրերը իրար հետ, սակայն իրավիճակը թելադրում է, որ նրանք քննարկեն իրավիճակը և համատեղ հայտարարությամբ հանդես գան:
Հստակեցնելով միտքը՝ պատմաբանը նշում է, որ իր խոսքը այլընտրանքային իշխանության մասին է: Ներկա իրավիճակում այդ է պահանջում Հայաստանի և հայ ժողովրդի շահը, ինչն այս պահին գերակա է:
Պատմաբանն իր խոսքն ավարտել է արցախյան մարտերից կարճ ժամանակով վերադարձած իր ընկերոջ հետ զրույցի մասին պատմելով: Հրապարակումը՝ վարը: