ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի ծննդյան օրն է. մանրամասներ

Այսօր հայության համար խիստ կարևոր ու խորհրդանշական օր է: Առավոտից չեն դադարում Արցախյան անկախության տոնի առիթով հրապարակված շնորհավորական ուղերձներն ու տոնի գաղափարն արժևորող խոսքերը: Այդպիսի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը:

Նրա համար սեպտեմբերի 2-ը կրկնակի նշանավոր օր է, քանզի նա շնորհավորանքներ է ստանում ոչ միայն Արցախի անկախության, այլև սեփական ծննդյան օրվա առիթով:

Մինչ նախարարը սոցցանցային հրապարակմամբ շնորհավորում է բոլորին, շնորհավորանքները կրկնակի փոխադարձում են նրան:

Նախարարն այսօր բոլորում է ծննդյան քառասունմեկ տարին: Նա արևելագիտության ոլորտի ներկայացուցիչ է, արաբագետ: Մինչ այժմ Ա. Հարությունյանը չի ամուսնացել և բալիկներ չունի:

Նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է առավելաբար նախ գիտությանը, ապա նաև քաղաքականությանը՝ փորձելով նոր զարգացումների հիմք դնել:

Նախարարը տարբեր առիթներով նշել է, որ ինքը ներկայումս ծառայում է սովորողների, նրանց ծնողների և մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչների կյանքն ու կրթության որակն ավելի լավը դարձնելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: