«Կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել.» Մարիամ Փաշինյանի ուշագրավ հրապարակումը

Մ. Փաշինյանի մասին նախօրեին և այսօր առավոտյան սկսեցին լուրեր շրջանառվել սոցցանցային լրատվական էջերում: Տեղեկություներն այն մասին էին, որ Մարիամը վերջերս Սևանում մասնակցել է մի աղմկահարույց միջոցառման, որի մասնակիցները դիմակ չկրելու համար տուգանվել են:

Մ. Փաշինյանի արձագանքն այս տեղեկությունների մասին չուշացավ: Մարիամը սոցցանցային երկու հրապարակում է հանրայնացրել՝ խոսելով մեղադրանքների, ինչպես նաև իր հանդեպ հատուկ ու կանխամտածված վերաբերմունքի մասին:

Որպես քաղաքացի իր կարգապահությունն ու կարանտինային բոլոր կանոնները բարեխղճորեն պահանելու հանգամանքը շեշտելով՝ Մարիամը վստահեցրել է, որ այս ընթացքում երբևէ իր վարքով չի վտանգել որևէ մեկի առողջությունը:

Մարիամը նշել է, որ մարտից ի վեր նա որևէ մարդաշատ հավաքի կամ խնջույքի չի մասնակցել իր անհատական պատասխանատվության թելադրանքով, իսկ որոշ լրագրողներ, ովքեր ըստ Մ. Փաշինյանի՝ իրենց իրական անուններով չեն ներկայանում, հանուն պարգևավճարի փորձում են սևացնել իր անունը՝ իր մասին թեժ, բայց սխալ տեղեկություններ հանրայնացնելով:

Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի…

Опубликовано Մարիամ Փաշինյան Среда, 29 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: