Կինը որոշել էր հարևանուհուն լվացք անել սովորեցնել․ տեսեք, թե ինչ ապշեցնող և խորիմաստ պատասխան տվեց նրան ամուսինը

Ամուսնական զույգը որոշում է նոր տուն գնել և տեղափոխել բնակության վայրը։ Եվ ահա 1- ին օրն արթնացան նոր տանը։ Սուրճ էին խմում և պատուհանից դուրս նայում։

Հարևանուհին լվացք էր փռում և կինն ուշադիր զննելուց հետո ամուսնուն ասաց, որ հարևանուհին կեղտոտ է լվանում շոորերը։ Ապա որոշեց մտերմանալ վերջինիս հետ և սովորեցնել նրան հագուստներ լվանալը։ Օրեր անց ամուսիններն ինչպես միշտ սուրճ էին խմում և հանկարծ կինը նկատեց, որ հարևանուհին արդեն մաքուր շորեր է փռում։

Ամուսնուն ասում է՝ կինը վերջապես սովորել է շորեր լվանալը։ Ամուսնու պատասխանն ուղղակի ապշեցնող էր։ Նա ասում է՝ հարևանուհին շորերը լվացել է այնպես, ինչպես միշտ։

Ապա հավելում, որ ինքն այսօր վաղ է արթնացել և լվացել է տան պատուհանները։ Այս փոքրիկ առակն ուսուցանում է, որ ամենը կախված է մարդու հոգու պատուհանի մաքրությունից, որի միջոցով էլ դիտում ենք աշխարհին, մարդկանց:

Քննադատելուց առաջ վերահսկեք, մաքրեք սեփական հոգիները, որպեսզի հստակ տեսնեք: Այդ ժամանակ ուրիշի հոգու մաքրությունն առավել պարզ ու տեսանելի կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: