Կիվին միակ թռչունն է Երկրի վրա, որը չունի նորմալ թևեր

Բնությունը հրաշալի է և անսխալական։ Բնության մեջ մշտապես կարելի է հանդիպել նորանոր ու անթերի երևույթներ, կենդանիներ, բույսեր և այլն։

Դրանցից յուրաքանչյուրն առաքելություն ունի և բնությունը գիտի, թե ինչի համար է նրա գոյությունը։

Բնության մեջ կենդանական աշխարհը անսահման հետաքրքրություն առաջ բերող աշխարհ է։ Այն անվերջ կարելի է ուսումնասիրել։ Ցանկանում ենք ներկայացնել թռչունների դասին պատկանող հետաքրքիր մի կենդանու մասին, որն արտաքինի չափ հետաքրքիր անվանում ունի՝ Կիվի։

Այս թռչնի հայրենիքը Նոր Զելանդիան է։ Կիվիի արտաքինի հետաքրքրությունն առանձնանում է նրանով, որ այս թռչունը չունի պոչ և նորմալ թևեր։ Նա աշխարհի միակ թռչունն է, որ չունի նորմալ թևեր։ Կիվին թռչել չի կարողանում, սակայն փետուրների տակ թաքնված թևեր ունի, որոնց երկարությունն ընդամենը հինգ սմ է։

Կարճլիկ թևերը չեն նկատվում, բավականաչափ թաքնված են հաստ փետուրններիկ տակ։ Իր անվանումը ստացել է իր արձակած ձայնի շնորհիվ։ Նա հենց այդպես էլ կանչում է՝ կի-վի, կի-վի։

Понравилась статья? Поделиться с друзьями: