Կլրանար կապիտան Աշոտ Միքայելյանի երեսունամյակը

Աշոտ Միքայելյանն արդեն ուղիղ մեկ ամիս է, ինչ մեզ հետ չէ: Մեկ ամիս առաջ եղբայրն անհասկանալիորեն շտապել, զանգել ու շնորհավորել էր եղբորը ծննդյան օրվա առիթով՝ կատակի թեմա տալով ընկերներին:

Ընդամենը մեկ օր էր պետք՝ հասկանալու համար, որ Աշոտին այլևս չեն կարող անձամբ շնորհավորել ծննդյան օրվա առիթով:

Օգոստոսի 26-ին կապիտանը կդառնար երեսուն տարեկան: Նրան ճանաչող և ոչ մեկը կապիտանին առանց հումորի ու ժպիտի չի պատկերացնում: Աշոտի ներկայությունը զինվորներին առանձնահատուկ վստահություն ու խիզախություն էր ներշնչում:

Երիտասարդ, նոր ընտանիք կազմած կապիտանի կյանքում առաջիկայում բեկումնային իրադարձություն էր սպասվում. նա պատրաստվում էր հայրանալ, սակայն հակառակորդի գործողությունների պատճառով ապագա հայրիկն այդպես էլ չկարողացավ վայելել հայրության բերկրանքը:

Կյանքի վերջին րոպեներին կապիտանի կողքին գտնվող ընկերները հիշում են, որ նա անհանգստության ներքին զգացողություններ է ունեցել վերջին օրերին, սակայն միևնույն ժամանակ հաստատակամությամբ և խիզախությամբ է սպասել ցանկացած գործողության:

Понравилась статья? Поделиться с друзьями: