Կյանքից հեռացել է գրոսմայստեր Յուրի Դոխոյանը․ մահվան պատճառը և մանրամասներ շախմատիստի կյանքից

Երեկ՝ հուլիսի մեկին, 57 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայազգի անվանի շախմատիստ, գրոսմայստեր Յուրի Դոխոյանը։ Դոխոյանը գրոսմայստերի կոչմանն արժանացել է  դեռևս 1988 թվականին։ Վերջին տարիներին  մարզիչ էր և պրոֆեսիոնալ գիտելիքներ էր փախանցում նոր սերնդին։

Նրա աշակերտները մշտապես բոլոր հարթակներում լավագույնս են ներկայացել։ Յուրի Դոխոյանը ծնվել է 1964 թվակնաին, Ալթայի երկրամասում գտնվող  Զիրյանովկա գյուղում։ Ապրել և աշխատանքային գորրծունեությունն անցկացրել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ նրան շնորհվել է վաստակավոր մարզչի կոչում։

Երկար տարիներ մարզել է հայտնի Գարրի Կասպարովին, այնուհետև եղել է Սերգեյ Կարյակինի մարզիչը, ապա Տատյանա և Նադեժդա Կոսինցևա քույրերի մարզիչը, ովքեր փայլել են մրցույթներում։ 2006 թվականից մինչև  2011 թվականը հանդիսացել է ՌԴ կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչը։

Հավաքականը մշտապես հիանալի է ներկայացել մրցարշավներին և համաշխարհային օլիմիպիադայում ոսկե մեդալների են արժանացել։

Այնուհետև դարձել է ՌԴ տղամարդկանց հավաքականի մարզիչը։ Հավաքականը մրցարշավներում հաջողություններ է գրանցել։ Անժամանակ մահվան պատճառը դարձել է կորոնավիրուսը։

Понравилась статья? Поделиться с друзьями: