Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հովհաննիսյանը անչափ հուզիչ գրառում է կատարել։ Այն, ինչ շարադրել է քաղաքացին, ականատես է եղել Երևանի փողոցներից մեկում։
Երիտասարդը դանդաղորեն անցնում էր Խորենացի խաչմերուկի անցումը։ Լուսացույցն արդեն կարմիր ազդանշանն էր ցույց տալիս, բայց երիտասարդը կարծես չէր շտապում և առաջին հայացքից թվում էր՝ արհամարհական քալքով առաջ է գնում։
Վարորդը մեքենայի ազդանշաններն անդադար սեղմելուց և տղային անպատվելուց հետո բարկացած դուրս է եկել մեքենայից վիճաբանության։ Երբ մոտեցել է երիտասարդին, վերջինիս համբերությունը հատել է։ Նա տաբատի փողքերը բարձրացրեց մինչև ծկները․․․․
Քար լռություն տիրեղ աղմկոտ փողոցում։ Վարորդը գլուխը ձեռքերի մեջ ծնկի էր իջել երիտասարդի առաջ և միայն ասում էր․ «Կներես, ցավդ տանեմ, կներե՜ս»։ Երիտասարդը բռնելով վարորդի ձեռքը՝ ասում էր․ «Վեր կաց, ախպեր ջան»։
Գրառման հեղինակը հորդորել է հանդուրժող լինել, քանի որ հաճախ կհանդիպենք նմանատիպ դեպքերի։ Իրականությունն այլ է, այն դաժանորեն փոխվել է․․․