«Կնոջ ծննդյան օրը շնորհավորելու փոխարեն ինքնաթիռի տոմս է գնել` շտապելով պաշտպանել հող հայրենին»

Նախագահ Արայիկ Հարությունյանը, բոլորի նման, ընթացիկ իրադարձությունների պատճառով մտերիմ ու հարազատ մարդկանց է կորցնում: Նա իր հերթական հրապարակումը նվիրել է վերջերս հանուն հող հայրենիի համար կյանքը չխնայած Արմեն Կնյազյանին:

Հիշեցնելով, որ ինքը մի որոշ ժամանակ առաջ առիթ ունեցել է խոսելու Ա. Կնյազյանի մասին՝ Ա. Հարությունյանը պատմում է, որ իրենք վերջին հանդիպման ժամանակ քննարկել են Արցախում զարգացման նոր ծրագրերի ներմուծման հարցերը:

Իսպանիայում հաջողակ բիզնես գործունեություն ծավալած գործարարը չիխնայել ոչին հայրենի հողի համար: Կնոջ ծննդյան օրն իմանալով ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունների մասին՝ Ա. Կնյազյանն առանց տատանվելու տոմս է գնել ու հայրենիք վերադարձել:

Նա անմիջապես հայտնվել է Արցախում՝ կանգնելով մեր սահմանապահ հերոսների կողքին: Ա. Հարությունյանը ցավով է նշում, որ հակառակորդի գնդակի պատճառով ընդհատվել է մեծ հայրենասերի նվիրյալ գործունեությունը:

Նախագահն իր հրապարակումն ավարտում է հայրենասեր հայորդուն «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչում շնորհելու մասին տեղեկությամբ:

RUS ENG ⬇️Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Воскресенье, 11 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: