Կորոնավիրուսից մահացել է հայտնի երգչուհու հայրը․ մանրամասներ

Հայտնի երգչուհիներից Ժասմինը վերջին շրջանում բավականին ծանր շրջան է ապրում, քանի որ ընտանիքին պատուհասել է կորոնավիրուսը։

Երգչուհին նախորդ օրը կորցրել է իր սիրելի տատիկին։ Տատիկի մահից հետո Ժասմինը մեծ ցավով ու ափսոսանքով է պատմել տատիկի մասին։

Նա պատմել է, որ տատիկն այնքան կենսախինդ, ակտիվ ու առույգ կին է եղել, որ իրենք վստահ են եղել, որ նա կապրի ևս տասը տարի՝ հատելով հարյուրի շեմը, սակայն տատիկն իննսուն տարեկանում մահացել է։

Ժասմինը տեղեկացրել է նաև, որ հայրը ևս այս օրերին համառ պայքար է մղում կորոնավիրուսի դեմ։ Այսօր հայտնի է դարձել, որ հայրը ևս չի կարողացել հաջողությամբ պայքարել և նույնպես մահացել է։

Նշենք, որ Ժասմինը հրեական ծագում ունի։ Նրա հայրը բալետմաստեր էր ու արժանացել էր Դաղստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը։ Ժասմինը երկու եղբայրներ ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: