Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ է

Քովիդային ախտը շարունակում է իր ճիրաններում պահել աշխարհը։ Օրեցօր գիտնականները նորանոր միջոցներ են ստեղծում՝ կորոնավիրուսյան ցավից ազատվելու համար։ Եվ ահա հերթական մեծ բացահայտումը։ Կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարին լծված ռուսաստանյան գիտնականները հայտարարել են առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է։

Այս կարևոր լուրը հայտնել է ռուսաստանյան ՊՆ-ի է տեղակալ Ռուսլան Ցալիկովը՝ նշելով՝ ԱՆ-ն մշտապես զբաղվել է։ Երեկ ավարտին են հասել պատվաստանյութի կլինիկական փորձարկումները՝ վերջին փուլը, ու, կարծես, արդյունքները վատը չեն։

Փորձարկմանը մասնակցած բոլոր մարդիկ դրական արդյունք են ցուցադրել՝ կանաչ լույս տալով դեղամիջոցի լայն կիրառմանը՝ քովիդային ախտի դեմ։

Ֆ․ Գամալեյի անվ․ միկրո կենսաբանության և համաճարակաբանության ազգ․ կենտրոնի մասնագետներից մեկը՝ Ռուսլան Ցալիկովը, հայտնել է՝ փորձարկումները մարդկանց վրա են իրականացվել։

Դուրս գրվելու ժամանակ բոլորն իրենց լավ են զգացել ու ձեռք են բերել կորոնավիրուսյան ախտի դեմ իմունիտետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: