Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը կարևոր հայտարարություն է տարածել։ Անչափ կարևոր տեղեկություն՝ բոլորի համար։
Նիկողոսյանը նշել է՝ այսօրվա ողջ ընթացքում թեստեր իրականացնող ազգ․ լաբորատորիան չի աշխատելու։ Այնտեղ է կատարվում թեստերի հիմնական ծավալը, ուստի արդյունքները քիչ են լինելու։ Ալինան նշել է՝ այսօր իրականացվելու են ախտահանության հետ կապված պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Սա անչափ կարևոր է՝ պահպանելու համար սանիտարա- հիգիենիկ կանոնները։ Պետք է այն տարածքները, որտեղ կա կորոնավիրուսյան ախտ, պարբերաբար ախտահանում կատարել։ Դա արվում է նախարարության կանոններին համահունչ, որպեսզի լաբորատորիայում ամենը լինի նորմայի մեջ։
Կարևորելով ամենը՝ պետք է գիտակցել վաղվա թվերի քիչ լինելը։ Պետք չէ մտածել՝ դա ինչ-որ կապ ունի ախտի նահանջի հետ, պարզապես թեստավորումը չի իրականացվելու ու նոր դեպքեր ի հայտ չեն գալու։ Պայքարը շարունակվում է ու պետք է զգոն լինել։