Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության»-ը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով կորոնավիրուսյան ախտի տարածմանն ու ներկայիս իրավիճակին։ Նրա խոսքով՝ ցավոք, կան օջախների բազմազանությամբ դեպքեր։
Ի սկզբանե, մարտին կար մի քանի հայտնի օջախ, իսկ հիմա օջախները տասնյակներ են ու թելերը գտնելն անհնարին է դառնում։ Դա բնական է՝ ախտանիշներ չունեցող դեպքերի շատ լինելու պատճառով։ Շատ են դեպքերը, երբ վարակը մարդուց մարդու է փոխանցվում առանց իմացության։
Նախարարի խոսքով՝ պացիենտների թվաքանակի ավելացումը պայմանավորված է մարդկանց՝ ինքնամեկուսացման կանոնները չպահպանելով։ Հիմա նաև խնդիր կա բժիշկների կողմից հիվանդանալու ու վարակը տարածելու՝ կանոնները չպահպանելու պատճառով։
Նախարարի խոսքով՝ այժմ մտադիր են անցնել նոր սցենարի․ առանց ախտանշանների հիվանդները տանը կբուժվեն, իսկ միջին ու ծանր դեպքերը՝ հիվանդանոցներում։ Նախարարը գիտակցում է հնարավոր վտանգները, քանզի տնային փոխանցման դեպքեր կան, սակայն նշում է․ բոլորին հիվանդանոցներում պահելու հնարավորություններ չունեն։