«Կորցնելու հայրենիք չունենք»․ Գերմանիայում բնակվող 15 հայեր մեծ գումար են ուղարկել Հայոց բանակին

Գերմանական Հանաու քաղաքի մի խումբ հայորդիներ ինքնակազմակերպվել և դրամական օժանդակություն են հավաքել՝ ուղարկելով հայկական բանակի ուժեղացման գործին: Այս մասին իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել գյումրեցի Գոռ Մարգարյանը, ով հիմա Գերմանիայում է ապրում:

Գոռ Մարգարյանը ուղիղեթերային տեսակապի միջոցով պատմել է, որ տասնհինգ մտերիմներով կարողացել են մոտ հինգ հազար ինը հարյուր եվրոյի չափ գումար հավաքել՝ փոխանցելով համապատասխան հիմնադրամից:

Բացի այդ, նրանք նաև բավականին տարողունակ տուփեր են պատրաստել, որոնց մեջ հիմնականում դեղորայք ու զինվորներին անհրաժեշտ պարագաներ են տեղավորել: Տուփերը ևս շուտով կուղարկվեն հայրենիք:

Գոռ Մարգարյանը նշել է նաև, որ այսուհետ որոշել է իրեն նվիրել հայրենիքի համար անհրաժեշտ պարագաներ ու գումար հավաքագրելու գործընթացին: Նա խորհրդով ու հորդորով դիմել է իր մյուս մտերիմներին, ծանոթներին ու բարեկամներին՝ միանալ իր նախաձեռնությանը:

Գ. Մարգարյանի ուղիղեթերային միացման տեսագրությունը կարող եք դիտել վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: