Դերասան Մկոն, ով առաջնագծում էր, ինտերվյուի է հրավիրվել Ա․ Տիգրանյանի մոտ, ով նոր ձևաչափով հաղորդում է սսկել։ Մկոն ասում է, որ պատկերացումները կռվի մասին, միայն ինտերնետով էր, բայց իրականը տեսնելը այլ բան է։ Էդ հոգևիճակը, էդ ամեն ինչը ռեալ տեսնելը անկրկնելի է վատ առումով։
Նույնիսկ երբ արկեր չկային, միևնույնն է լարված էր միշտ։ Հիշում եմ, որ գնում էին, ավտոբուսի մեջ, քար լռությունն էր ավտոբուսում։ Բոլորը մտովի զրուցում էին իրենց ընտանքների անդամների հետ։ Ես ոչնչի մասին էի մտածում, իրոք, կարելի է ասել չէի մտածում։ Տարօրնակ էր իմ էմոցիան այդ պահին։
Ես մտածում էի կարո՞ղ է ես «սխալ» ձևով եմ գնում դեպ մահվան։ Որոշակիորեն հաշտվել էինք մահվան գաղափարի հետ, բայց չէինք հաշտվել, որ կարող է վիրավոր ընկեր կամ զոհված ընկեր տեսնել։
Վախն էլ կա ու դա անչափ մարդկային է: Առաջին վախս եղավ, երբ զանգ եկավ, որ պիտի գնամ, թեպետ ինքս էի դիմել, անկեղծանում է դերասանը։