Իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ներկայացրել նոր տեսակի նպաստ՝ մեկուսացման նպաստ, որն առավել ակտուալ է այս օրերին, երբ կորոնավիրուսյան ախտը պատել է աշխարհը՝ հասնելով մեր սիրելի հայրենիք։ Այն կսահմանվի բոլորի համար՝ և՛ ժամակավոր անաշխատունակներին, և՛ վարձու աշխատողների, և՛ ինքնազբաղվածերի համար։
Սա անչափ կարևոր է, քանզի վարակի տարածումն անհրաժեշտ է կանխել, բայց կանխումը սոցխնդիրներ է առաջ բերում, քանզի մարդիկ ստիպված են տանը նստել՝ զրկվելով ապրուստի միջոցներից։ Այդ դեպքում մարդը, որն ստիպված է տանը նստել, կստանա գումար՝ նպաստի տեսքով։
Այդ մարդիկ պետք է անպայման մեկուսացման մեջ լինեն, քանզի վտանգ են ներկայացնում շրջապատի համար։ Կարանտինային պարտադիր ինքնամեկուսացումը տասնչորսօրյա գործընթացային միջոց է, որն օգնում է ախտահարվածների բացահայտմնանը։
Նրանք ինքներն էլ կարող են չիմանալ ախտահարված լինելու մասին, այդ պատճառով նման միջոցներն են ի հայտ բերում վարակակիր հիվանդներին։