Երեկ երեկոյան սկսված ու առնվազն տասը ժամ տևած եռակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրшդшդшրի ռեժիմը ադրբեջանական կողմը պահել է ընդամենը հինգ րոպե:
Այն բանից հետո, երբ Արցախը պաշտոնապես հայտարարել է հրադադարի մասին, հակառակորդը դիվերuիոն ներթափանցման փորձ է արել Հադրութի ուղղությամբ:
Արցախի պաշտպանության բանակից այդ իրողությունը մեկնաբանում են այն փաստով, որ Ադրբեջանի ղեկավարն իրեն հատուկ անհեռատեսությամբ շտապել է հայտարարել Հադրութը գրավելու մասին, սակայն հայկական կողմը ժխտել ու ապացուցել է, որ նա ստում է:
Որպեսզի իր ժողովրդի և աշխարհի աչքերին իրավացի երևա, Ադրբեջանի նախագահը որոշել է հրադադարի խախտման գնով իրագործել նպատակը՝ արդարացնելով հայտարարության բովանդակությունը:
Հայկական ուժերը կարողացել են իրենց բնարաշ զգոնությամբ ու պատրաստվածությամբ հետ մղել հակառակորդի խմբին: Ա. Հարությունյանը հանդիպել է մեր հերոս տղաների հետ և շնորհակալություն հայտնել նրանց:
Նախագահն իր հանդիպումից մի հատված հանրայնացրել է իր էջում, որը ներկայացնում ենք վարը: