ՀԱԹ Բ 2 թաղամասի բնակիչ քառասունամյա Կարենը, որին բոլոր հարևանները ճանաչում են որպես հանգիստ ու բարեկիրթ մարդու, այսօր անասելի ցավալի քայլի է դիմել: Առավոտյան հայտնի դարձավ, որ նա իր երեխաներին՝ հինգամյա դստեր և ութամյա որդու հետ նետվել է իններորդ հարկից:
Դեպքի մասին առաջին անգամ իմացել են շենքից տասը մետր հեռավորության վրա գտնվող գործող հաց թխող կետի աշխատանից հացթուխը:
Նա պատմում է, որ առավոտ կանուխ՝ ժամը չորսի կողմերը, աշխատանքի գնալիս նկատել է նրանց՝ շներով շրջապատված:
Սկզբում նկատել է տղա երեխային, իսկ երբ մոտեցել է, տեսել է նաև նրա կողքին գտնվող հորն ու դստերը: Նա սկսել է բարձրաձայն բնակիչներին դուրս կանչել՝ տեղեկացնելով տեղի ունեցածի մասին:
Հարևանները փոքր-ինչ տեղեկություն ունեն ընտանիքի մասին, բայց դեռևս ոչ ոք որևէ հստակ պատճառ չի նշում կամ ենթադրում, թե ինչը կարող էր նման արարքի պատճառ հանդիսանալ: Հայտնի է, որ երեխաների մայրը նույնպես բնակարանում է:
Սկզբում ինձ թվաց, թե շներն են հարձակվել, բայց երբ տեսա կապտած դիերը օգնություն կանչեցի. ականատեսը՝ ողբերգական դեպքի մանրամասների մասին
Опубликовано Լուրեր Вторник, 5 мая 2020 г.