Արթուր Սաքունց․ անվտանգության հարցն ամբողջովին հանձնված է Ռուսաստանին։ Տպավորություն է «ձեռքերը լվացել է ՀՀ-ն»։ Եկեք արձանագրենք, որ հիմա տեղի է լինում մի պրոցես, որը այլ կերպ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի գաղութացում, չես անվանի։ Խոսում են ՀՀ-ն ՌԴ-ի դաշնային պետություն, միութենական պետություն և այլ միավորումների մասին։
Ուժեր կան այդ թելադրանքի հետ հաշտվել են, որ ենթակա դառնա ՀՀ-ն, որպես սուբյեկտ։ Այդ պրոցեսին ուղղակի մասնակցում է ներկա ղեկավարությունը՝ մատնված անգործության։ Ի վերջո պետք է հասկանալ, որ ՕԴԿԲ կոչվածը դա նոր ժամանակների Վարշավյան պայմանագիրն է։
Եթե հիշում են ավելի տարիքավորները կար էդպիսի պայմանագիր, որը հռչակված էր, որպես արևմուտքի ագրեսիան կանխելու, բայց Վարշավյան պայմանագրի անդամ երկրներում, որտեղ ավտորիտար կառավարմանը ընդվզել էին փորձել, ճնշվել էին զորքերի կողմից։
Այսինքն ՕԴԿԲ-ն նմանօրինակ կառույց է ՝ազատությունները ճնշելու համար, այսինքն դարձավ ռուսական նոր կայսրության ենթակա։ Հերթական անգամ ՀՀ-ն մանրադրամ է ՌԴ հարաբերություններում։