Հակառակորդը մեր մեջ էր, դավաճանները ներսում. Անդո Օհանյան / Մեր Հերոս Տղերքը

Անդրանիկ Օհանյան․ առողջականս լավ է հիմա։ Ֆիզիոթերապիա եմ անցել, հիմա քայլում եմ նորմալ ու 90տոկոսով լավ ֆիզովիճակում եմ։ Շատ ընկերներ զոհվեցին․․․դժվար է մտաբերելը։ Վնասվածքս անհայտ պատճառներով եմ ստացել, հենց առաջին օրը, երբ տեսա այդքան դաժանային տեսարաններ, երևի նյարդային համակարգս նահանջեց ու ոտքերս թուլացան, հետընդհետ առավել վատ դարձավ։

Իհարկե գնացել էինք հաղթելու, բայց առաջին ճակատից պայքարը եղել է ոչ միայն արտաքին հակառակորդի դեմ։ Պարզ դարձավ, որ ռազմական ճանապարհով հաղթելը անհնարին էր, որովհետև ամեն առումով քիչ էին հնարավորություններն։

Ես կոչ եմ անում այն անձանց, ովքեր հավաքվել են հրապարակակներում, այդ անձնավորություններին, որ չօգտվեն խեղճ զոհվածների ծնողների հույզերից ու իրենց ուզածը անեն։ Վարչապետն մեղավոր չէ, որ էդպիսի տեխնիկայով ու ուժերով էին ելել մեր դեմ։

Անալիզ անելով հետագայում, ես ընկալեցի , որ մեզ ճնշում էին ներսից առավել շատ քան, հակառակորդն իր զենքերով։

Понравилась статья? Поделиться с друзьями: