Հակոբ Բադալյան․ բոլոր ճշգրտումները պիտի արվեն Մոսկվայի հետ համագործակցելով

Հակոբ Բադալյան․ բոլոր ճշգրտումները պիտի արվեն Մոսկվայի հետ համագործակցելով։ Մենք գործ ունենք վիճակի հետ, որ նույնիսկ լոկալ հարցերը Մոսկվայի հետ պիտ կառուցվեն։ Սա նաև որպես պետություն առաջիկա գերխնդիրներից է, քայլ առ քայլ բարձրացնել սուբյեկտայնությունը ՀՀ-ի։ Բոլոր ուժերն են հաշվի ստիպված նստել այս իրողության հետ։

Կան ուժեր, որ ուզում են վիճակը խորացնել, իսկ մենք որպես հասարակություն պիտի պատվիրակենք միայն կարող ուժերին, որպեսզի սուբյեկտայնությունը վերականգնվի։ Բալանսավորմամբ պիտի վերականգնենք մեր ինքնիշխանությունը որ լուծենք պետականության պրոբլեմները։ Էլիտաները պիտի մեր շահը ձևակերպեն, իսկ մեր կարևորագույն շահը՝ ինքնուրույնությունն է։

Չափազանց բարդ, ոսկերչական աշխատանք է պահանջվում։ Միջավայրում ենք, որտեղ խնդիրները բարդագույնն են, բայց եթե չենք զբաղվում․ այլևս հարց է առաջանում, ինչպես է հասարակություն զարգանալու իմաստը։ Կարևոր է, որ գանք ներհայկական համաձայնության։

Կարևոր է հետագա համակեցության հարցում գալ համաձայնության։ Այդ համաձայնության գալն է ամենաբարդերից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: