Հակոբ Մովսիսյան․ կարծում եմ մեր տարածաշրջանում պոլիտիկական երկրաշարժ է եղել

Հակոբ Մովսիսյան․ կարծում եմ մեր տարածաշրջանում պոլիտիկական երկրաշարժ է եղել։ Սա գեոպոլիտիկ, լանդշաֆտային մոդիֆիկացիաներ են, որի մեջ, թե մենք ինչ չափով մասնակցություն ունենք, կերևա հետո։ Էստեղ ՌԴ-իի կարգավիճակի մոդիֆիկացիան է։

Մեր համար անցումային էտապ է, որտեղ նորովի պիտի գնենք պատասխանները։ Անցյալի պատասխանները չեն գործի այս հարցերի դեպքում։ Մենք պարտավոր ենք նաև մեր հարցերը ձևակերպել հենց Ռուսաստանի մասին։ Օրինակ ի՞նչ հնարավորություններ ունի Ռուսաստանը այս նոր լանդշաֆտներով։ Սա մի մեծ խաղի արդյունք է:

Պիտի հասկանանք ում պիտի պաս տանք ու ում պասերը ընդունենք։ Էսօր ՌԴ-ն նման է որսորդի, որը դուրս է եկել ջունգլիներում մարտնչելու վագրի հետ ու կարող է, բայց վնասվում է ճանճի խայթոցից։ Մենք ավելի դառնագին էտապներ էլ ենք ունեցել։ Ես մեր հաղթանակը կապում եմ գեոպոլիտիկ հարաբերությունների հետ։

Հիմա նոր կոնֆիգուրացիաներ են։ Հիմա մենք ընդդիմության կամ դիմության հարց չպիտի քննարկենք, այլ հասկանանք, ոնց ենք հետայսու հարաբերություններ կառուցելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: