«Հաղթանակի երգեր» շարքից լավ գործ. «Դուք գնում եք, տղե՛րք» Սմբատ Խլղաթյան

Բոլորիս համար գերնպատակ դարձած սպասվելիք հաղթանակը ոգևորում ու ոգեշնչում է շատերին՝ ոմանց մարտի դաշտ ողղորդելով, ոմանց էլ համար էլ գեղարվեստական նոր գործերի հիմք դառնալով:

Սմբատ Խալաթյանը նոր գործ է ներկայացրել, որն Արծրուն Հովհաննիսյանը բնորոշում է՝ որպես «Հաղթանակի երգեր» շարքից լավ գործ՝ հրապարակելով նաև իր էջում: Երգը վերնագրված է «Դուք գնում եք, տղե՛րք»:

Երգում ներկայացված է մարտի մեկնող տղաների ամուր կամքն ու նպատակները, որոնք նրանք սրբորեն փայփայում են իրենց հոգու խորքում: Այդ նպատակներն առաջիկայում առավել հզոր ու ամուր հայրենիք ունենալու հետ են կապված գլխավորապես:

Այս նոր գործի երաժշտության և խոսքերի հեղինակն անձամբ երգիչն է՝ Սարգիս Խալաթյանը: Նա նոր գործը գրել է մեր հայրենասիրական նախորդ երգերի ոգով ու շնչով: Այստեղ նկատելի է հայկական ոգու անկոտրունությունն ու համառությունը:

Երաժշտությունը հնչում է «Նարեկացի» նվագախմբի նվագակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարը Արտեմ Խաչատուրն է: Հոլովակը՝ ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: