Հաղորդավար Կարեն Քոչարյանի ծննդյան օրն է

Հաղորդավար Կարեն Քոչարյանի ծննդյան օրն է։ Կարենը ծնվել է 1958ի հունվարի 19ին։  Սովորել է թատերականում։ 1975-1976ը աշխատել է Օրբելի գիտահեհազոտական կենտրոնում։  1976ից խաղացել է Ստանիսլավսկու թատրոնում։

1983ից որպես ռադիովարող է սկսել ներկայանալ։ 1991ից առաջին անկախ ալիքի հիմնադիրներից է եղել։ 1983-1986ը պարարվեստի քոլեջում վարպետություն է դասավանդել։ 1999ից ղեկավարում է «քո տեսախցիկը» ժուռնալիստական ստուդիան։  2011-2012ը Երկիր-Մեդիայում է աշխատել։ 2012ից արմենիայում է։ Մի քանի ֆիլմերում որպես ռեժիսոր է նաև հանդես եկել։

Հիմա Կարենը հայտնի է իր գրառումներով, ստատուսներով, որոնք առնչվում են սիտուացիոն երևույթներին։ Կ․Քոչարյանը հայտնի է նաև սուր քննադատական մտքերով իշխանություններին, որոնց կարծես թե նա համակրում էր։ Կ․ Քոչարյանը նաև որպես թամադա է հաճախ ներկայանում, վարում է տարբեր հանդիսություններ։

Հեղինակային հաղորդումներ ևս պարբերաբար ներակայացնում է, հիմնականում մշակությաին շեշտադրումներով են դրանք, առնչվող արվեստի թեմաներին հիմնականում։ Կ․ Քոչարյանը սիրված է հանրության կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: