Համագյուղացիները տեղեկացնում են, որ դրսից մեծաթիվ ԲՀԿ ականներ են բերվել

Ստյոպա Սաֆարյանն իր սոցհարթակում տեղեկացնում է, որ այսօր Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում տեղի է ունեցել հանդիպում ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Հանդիպմանը դրսից մեծաթիվ ԲՀԿ ականներ են բերվել, ավելի շատ, քան հանդիպմանը եկած գյուղացիները։

Հանդիպմանը ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը, քանի որ Գագիկ Ծառուկյանը և նրա հետ եկած մարդիկ հրաժարվել են դիմակ կրել ու դրանից հետո կինո է սկսվել. «դիմակ դրեք, խնդրեմ», «չեմ դնում», «դիմակ դրեք, խնդրեմ», «չեմ դնում», «դիմակ դրեք, խնդրեմ», «չեմ դնում»….

Ս. Սաֆարյանը կարևոր է համարում ընդգծել, որ այդ գյուղում կորոնավիրուսի գեթ մեկ դեպք չի արձանագրվել, որովհետեւ մարդիկ մինչ այս խստորեն պահել են հակահամավարակային բոլոր կանոնները։

Ս. Սաֆարյանը հռետորական հարցում է հնչեցնում. «Հիմա սա ինչի՞ է նման. Պարոն Ծառուկյանը և իր կուսակցությունը մարտից սկսած դիտավորյալ, ուղղակի և անուղղակի դեմ են արտահայտվել դիմակներին, արտակարգ դրությամբ սահմանված խիստ միջոցառումներին:

Տակավին ամռանը Երևանում ռիսկային բողոքի ակցիաներ կազմակերպեցին, որից հետո թվերն ավելացան, այդ ամենից հետո իշխանություններին մեղադրեցին «կորոնավիրուսը տապալելու», ուզում էր ասած լինել՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ, իսկ այժմ մեծ բազմությամբ անդիմակ ու առանց կանոններ պահելու գնում է մի գյուղ, որտեղ բնակիչները բարեխղճորեն կանոնները պահպանել են, ու համավարակը գյուղ չի մտել»:

Դարձյալ հռետորական հարցում. «Այդպիսով խայտառակ վատ օրինակ են ծառայում ու կամակորություն դրսևորում, որ ի՞նչ անեն: ԲՀԿ, եթե ձեր գնալուց հետո այդ գյուղում վարակ հայտնաբերվեց, իմացեք’ ջառման դուք եք քաշելու… Այլ կարգի աղմուկ չբարձրացնել»:

Այսօր Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում տեղի է ունեցել հանդիպում ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։…

Опубликовано Styopa Safaryan Четверг, 10 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: