Համաձայնագրում Զանգելանի ու Կուբատլուի մասին ձևակերպումներ չկան, սա լավ հիմք կարող էր լինել բանակցելու, եթե այդ հմտությունները ունենային

Ռուբեն Մելքոնյան․ Համաձայնագրում Զանգելանի ու Կուբատլուի մասին ձևակերպումներ չկան, սա լավ հիմք կարող էր լինել բանակցելու, եթե այդ հմտությունները ունենային։ Երկրորդը, որ հայտարարությունը այս անհասկանալի կետեր չափազանց շատ ունի։ Պետք է նախ հասկանանք միայն այդ կետն է, թե կան այլ հավելվածներ հարակից։

Միակողմյան զիջումներ են, ոնց նայում ենք։ Պիտի պարզաբանվի՝ այլ ինչեր են ենթադրում։ Սա նաև թուրքական քաղաքական մշակույթի հետ է կապված։ Նրանք պայմանավորվածություններ չեն հարգում և առաջնորդվում են հնարավորի սկզբունքով։ Եթե հնարավոր է, ուրեն կարելի է։

Այս մենտալիտետն անգամ 21դարում չի փոխվել։ Պիտի ակնկալենք ամենածայրահեղ վատ անակնկալները ու պերմանենտ։ Դրանք փոքր կարող են լինել , բայց կլինեն պերմանենտ։  Հենց դրա համ է անգամ անտրամաբանական խոսել դիվանագիտական հարաբերությունների մասին։

Հիմա գլխավորը բանակցող թիմն է։ Ավելի վատ բանակցել քան արեցին հնարավոր չէ։ Իհարկե, այս պայմաններում շրջումներ չի կարող անել, բայց որոշակի նյուանսեր՝ կարող է։

Понравилась статья? Поделиться с друзьями: