Համացանցում մի ուշագրավ տեսանյութ է հանրայնացվել, որտեղ ներկայացվում է Ծառուկյան ընտանիքի ունեցվածքի հայտարարագրումները: Տեսանյութի մեկնաբանը, մեջբերելով պետական հայտարարագրերը, թվարկում է Ծառուկյանի տիկնոջ բոլոր զարդերը, որոնք հայտարարագրվել են ժամանակին:
Բավականին մանրամասնորեն ներկայացնելով Ջավահիր Ծառուկյանի զարդերը՝ մեկնաբանը փաստում է, որ ամենից էժանը այդ շարում քսանհինգ հազար դոլար արժողության զարդն է:
Հետո մեկնաբանը մեջբերում է քաղաքագետ Լ. Շիրինյանի վերլուծությունները, որոնք առնչվում են Գ. Ծառուկյանին և նրա աջակիցներին: Քաղաքագետը նշել է, որ վերադասավորումների կարևորագույն փուլ է, որի ընթացքում առանցքային փոփոխություններ են տեղի ունենում:
Քաղաքագետը նշել է, որ այս քաղաքական ուժն այլասերել է քաղաքական դաշտը: Հիշելով, որ այս քաղաքական ուժի կենսագրությունը սկսվում է դեռ Ռ. Քոչարյանի ժամանակվանից՝ Լ. Շիրինյանը նշել է, որ այն արդեն քայքայման ուղին է բռնել:
Այս քաղաքական ուժին սատարողներին անդրադառնալով՝ քաղաքագետին զարմացնում է միայն Դաշնակցության դիրքորոշումը:
Նշյալ տեսանյութին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ ստորև: