«Համբերի»․ Գրիգը նոր երգի մեծ պրեմիերա է ներկայացրել

Հումորիստ, դերասան Գրիգը հայտնում է, որ մեծ պրեմիերա է ներկայացրել։ Այն տոնական երգ և տեսահոլովակ է։ Ինչպես միշտ հումորային բնույթի, որն արծարծում է հայերի վերաբերմունքհը տարվա լավագույն տոներից մեկին՝ Ամանորին։

Հումորիստը վերցնելով համաշխարհային ճանաչում և հիթ դարձած երգերի երաժշտությունը՝ հավելում է բառեր և ստանում հումորային երգեր։

Գրիգն  առաջին անգամ չէ, որ ներկայացնում է նման երգ։ Այս անգամ նա երգն անվանել է «Համբերի»։ Խոսքերն հեղինակել են Ինքը՝ Գրիգը, Վան Գրիգորյանը, Արմեն Սարգսյանը, իսկ ռեժիսորը Աշոտ Ավետիսյանն է։

Տեսահոլովակում ներկայացված է Ամանորին պատրաստ ընտանիք, ովքեր անհամբերությամբ են սպասում  տոնին։ Գրիգը երգում է այն մասին, որ արդեն հինգ րոպե է մնացել, որ տոնը  սկսի։

Նա հորդորում է համբերել և չփչացնել տոնական սեղանը, քանի որ միևնույնն է այդ ամենը պետք է ուտել։ Հումորային բնույթի տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: