Պատգամավոր Ս. Հովսեփյանը առավելաբար աչքի է ընկնում իր տարբերվող տեսակետներով՝ երբեմն հայտնվելով քննադատության կիզակետում: Նա սոցցանցային հրապարակմամբ իր բարկությունն է հայտնել՝ նշելով, որ իր համբերությունն արդեն սպառվել է:
Պատգամավորին բարկացնում է այն հանգամանքը, որ իր անձի հանդեպ տարվող հակաքարոզչությունը հատել է ներսի ու դրսի սահմանները: Նա գրել է, որ իր անձի և առհասարակ մարդու նկատմամբ այդօրինակ վերաբերմունքը ստիպում է մարդուն դառնալ անբան և ուրիշների հոգսերի հանդեպ անտարբեր:
Իր հանդեպ վերաբերմունքից բարկացած՝ Ս. Հովսեփյանը հայտարարում է, որ այսուհետ փորձելու է ավելի կանոնակարգել իր գործունեության ոճը. պատասխանել միայն Շիրակի մարզի բնակչության զանգերին, պատասխանել զանգերին միայն աշխատանքային օրերին ու ժամերին և այլն:
Ս. Հովսեփյանին արդեն հոգնեցրել են ժամը 06:30-ից հնչող անդադար զանգերը, իր վրա անհարկի բարձրացված ձայները, իրեն ուղղված մեղադրանքները, որոնց հասցեատերն ինքը չէ: Պատգամավորի հրապարակմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից
Այո , հասկացա … Համբերությունն էլ իր չափն ունի և իմը սպառվեց : Այն, որ կազմակերպված հակաքարոզչություն է իմ անձի…
Опубликовано Սոֆյա Հովսեփյան Воскресенье, 30 августа 2020 г.