Ամենամատչելի բաղադրիչներից ստացվող ու հետաքրքիր տեսք ունեցող այս երկգույն թխվածքաբլիթները կարելի է ստանալ հետևյալ մթերքների միախառնումից.
Հավկիթի մեջ հարել շաքարն ու աղը, հետո ձեթ ու կիտրոնի քերուկ ավելացնել: Համսեռության հասցրած մասսայի վրա մաղել նշված քանակության ալյուր: Ստացված մասսան շաղախել՝ ստանալով խմոր, որը պետք է բաժանել երկու մասի:
Մի մասին պարզապես երկու գդալ ալյուր ավելացնել, իսկ մյուս մասին՝ նույնչափ կակաո: Առանձին մասսաները գնդերի վերածել ու գրտնակելով բացել բարակավուն շերտով:
Նախ սպիտակ շերտը գրտնակելով բացել: Մի կողմ փոխադրելով՝ բացել շոկոլադե խմորային գունդը: Սկզբում դնել սպիտակ խմորային շերտը, հետո՝ սև շոկոլադային շերտը, որից հետո հարկ է ռուլետաձև փաթաթել՝ ստանալով գլանակ:
Գլանակը մեջտեղից կիսել, ցելաֆոնե տոպրակով փոխադրել սառնարան մոտ քսան րոպեի չափով: Ժամանակի ավարտից հետո գլանակները հանել, մեկ սանտիմետր հաստության կտորներով շերտատել խմորային գլանակը:
Ստացված կտորները կարելի է ձեռքի ափող սեղմել՝ առավել գեղեցիկ տեսք ստանալու համար, կարելի է այլ ձևեր տալ: