Խմորային շերտի համար հարկավոր է.
Բաղադրիչների միավորումից հետո ստացված խմորային խառնուրդը թխելուց հետո բաժանել երեք շերտի, սառեցնել:
Կրեմային զանգվածը երկտեսակ պետք է լինի: Նա հարկ է ստանալ շերտերը միավորող կրեմային խառնուրդը:
Սերուցքը հարելով թանձրացնել: Հետո բլենդերով հարած կաթնաշոռն ու շաքարավազն աստիճանաբար միավորել սերուցքային զանգվածին՝ ստանալով համասեռ ու թանձր զանգված: Քսելուց առաջ սառեցնել:
Հետո ստանալ տորթային մակերեսը պատելու համար մեկ այլ տարրայի մեջ դարձյալ հարելով թանձրացնել սերուցքային զանգվածը, որին աստիճանաբար հարկ է ավելացնել կարամելային եփուկը: Կարամելային եփուկը ստանում ենք շաքարն առանց խառնելու ջրի մեջ եփելով:
Շերտերը կրեմապատելու ընթացքում շերտերի արանքում լցնել նաև խնձորային եփուկ, որի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ տեսանյութում:
Տորթի արտաքիրն մակերեսն ընդհանուր կրեմային խառնուրդով պատելուց հետո մնացած մասը երկու մասի բաժանել՝ յուրաքանչյուրին սննդային գունանյութ ավելոցնելով և երկգույն կրեմային մասսա ստանալով: Երկգույն կրեմային մասսաներով հատուկ կաղապարի օգնությամբ տորթի կողքերին վարդեր նախշել:
Տորթի ստացման ու ձևավորման քայլաշարին առավել հանգամանալից ծանոթանալ կցված տեսանյութում: