Հայազգի երիտասարդի ցնցող կատարումն ու ժյուրիի բուռն արձագանքը. սա տեսնել է պետք

Սերգեյ Վարդևանյանն իր մասնակցությամբ զարդարել է «Ձայնը» նախագծի բուլղարական տարբերակի հեռուստաեթերը: Կատարելով «Ցույց տուր ինչպես ապրել» երգը՝ Սերգեյը պարզապես հաճույք է պատճառել ժյուրիին ու ոգևորել բոլոր ներկա ունկնդիրներին:

Սերգեյի հնչեցրած հենց առաջին նոտաներից ժյուրիի անդամները բավականին խանդավառվել ու ոգևորվել են, իսկ յուրաքանչյուր հաջող ու ստացված նոտա առիթ է հանդիսացել, որ շրջվի մեկ ժյուրի: Այսպես շրջվել են ժյուրիի բոլոր անդամները:

Նրանք պարզապես ոտքի վրա պարելով են վայելել Սերգեյի կատարումը: Այսօրինակ վերաբերմունքը ոգևորել է նաև Սերգեյին ու նրա մտերիմներին: Նրանք չդադարող ծափերով են ուղեկցել երգի կատարման ողջ ընթացքը:

Որպես երաժշտական մարզիչ Սերգեյն ընտրել է հենց առաջին պտտվողին, ով ժյուրիի անդամներից ամենից փարձառուն էր՝ Իվան Լեչևը: Ընտրված երաժշտական մարզիչը Սերգեյի կատարման վերջում իր ուրախությունն է հայտնել այդ առիթով:

Սերգեյի գեղեցիկ, էներգիայով ու ոգևորիչ լիցքերով հարուստ ելույթը կարող եք դիտել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: