Հայազգի մասնակցի երաժշտական կատարումը հիացրել է բոլորին. սա պարզապես վայելել է պետք

Հայազգի Վալերին աշխարհագրական հետարքքիր տարածաշրջաններով է անցել. ծնվել է Բաքվում, մեծացել է Սոչիում, ապա տեղափոխվել է Մոսկվա, իսկ այժմ ապրում է Կրասնոդարում:

Իմանալով «Ձայնը» երաժշտական հայտնի նախագծի նոր ֆորմատի մասին, ըստ որի նախագծին կարող էին մասնակցել նաև վաթսունն անց անձիք, Վալերին որոշել է իր մասնակցությունը բերել նախագծին: Նա մասնագիտությամբ երաժիշտ է ու ամբողջ կյանքն անց է կացրել կիթառի հնչյունների ներքո:

Նախագծի շրջանակներում նա որոշել է կատարել Մ. Հեբլերի և Բ. Քեմփֆերթի «Սեր» ստեղծագործությունը: Վալերի Աղաբեկովի կատարման ողջ ընթացքում նկատելի էր ժյուրիի անդամների ներդաշնակ ու բավարարված դեմքի արտահայտությունը:

Ականռու էր, որ նրանք հավանության են արժանացրել գեղեցիկ կատարումը: Կատարմանը հաջորդած կարծիքներից ու քննարկումներից պարզ է դառնում, որ երաժիշտ ժյուրիի անդամների համար միանգամից հասկանալի է եղել, որ մասնակիցն ունի երաժշտական շատ նորբ ընկալում, որն էլ կարողանում է հաջողությամբ փոխանցել ունկնդրին:

Վալերի Աղաբեկովի գեղեցիկ կատարումը ներկայացված է վարը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: