Կ․ Տոնոյան․ «խաղացին կռիվ-կռիվ » ու այդ թատերային արարներից մեկն էր դա։ Նպատակներից մեկն էր ուղարկել պայքարի լավագույններին։ Լավագույնների առաջ տանելով, կոտորելով փորձեցին մեզ քանդալուծել, կոտրել։
Իրենք մեր թուլության վրա էին հաշվարկել, չէին հաշվարկել մի բան, որ մինչև այդժամը Հայաստանն իմ որդու հայրենիքն էր, հիմա Հայաստանն իմ որդին է։ Երբ որ ընկղմվում ես այդ կորստի դժոխքում ու ընկալում ես, որ չես մեռել, գիտակցում ես, որ փրկությունդ պայքարն է, որ որդուդ կորուստը անիմաստ չլինի։
Վերադառնալու է հողը, որի վրա ընկել են մեր որդիները ու դա չի լինելու հեռվական ապագայում։ Երբեմն ինձ ասում են, բա առաջ չէիք պայքարում, իսկ եթե ուշադրություն դարձրած լինեին, կտեսնեին, որ «հայ ասպետ»-ի ամեն հաղորդումը պայքար էր, որն ի դեպ փակեցին, որովհետև հայրենիքի թեման էր։
Իրենք գալով նմանօրինակ խնդիրներ էին լուծում՝ չթողնել հայկականություն։ Մենք Մոնթեի խոսքերն դաս չդարձրինք։