Հայաստանը նոր «ճերմակ արջ» ունի. Գյումրեցի 7-ամյա Դավթի անունը հայտնվել է համաշխարհային ռեկորդակիրների կողքին

Յոթ տարեկան Դավիթը գյումրեցի է։ Նա գերբնական ուժ ունի, որը հատուկ է եղել մեր էպոսի հերոսներին։ Դավիթի ընտանիքի անդամները պատմում են, որ նրա ուժեղ լինելու մասին երեխան դեռ վաղ մանկությունից է հայտնել՝ սեփական կարողությունները ցույց տալով։

Դավիթի հայրը ըմբշամարտի չեմպիոն Նիկոլայ Սաքունցն է։ Դավիթի տատիկը ասում է, որ թոռան ուժը հայրիկից ու պապիկից է փոխանցվել։ Երեխան կարողանում ձեռքով միանգամից մի քանի մեքենաներ քաշել, որոնք կշռում են տոննաներ։

Արթուր Ալեքսանյանը, ականատես լինելով Դավիթի ռեկորդին, նրան նոր «սպիտակ արջ» է անվանել։ Դավիթի ռեկորդների մասին տեղեկություններ են ուղարկվել նաև համաշխարհային ռեկորդների ասոցիացիա։ Այնտեղ Դավիթի անունը գրանցել են աշխարհի ամենաուժեղ երեխաների անունը։

Դավիթը քսաներեք կիլագրամ է, մինչդեռ կարողանում է քաշել հինգ տոննա ծանրություն։ Յոթ տարեկան ուժեղ Դավիթի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: