Հայաստանը վերջին հրաժեշտն է տալիս Ջիվան Գասպարյանին․ ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ

Այսօր մահից ավելի քան տասն օր հետո հայրենիք է բերվել լեգենդար դուդուկահար, ծիրանափողի անփոխարինելի վարպետ Ջիվան Գասպարյանը։ Նրան հայաստանյան հասարակությունը հնարավորություն ունի այսօր վերջին հրաժեշտը տալու։

Իսկ մինչ այդ հայերը դուդուկահարին վերջին հրաժեշտն են տվել նրա ապրելու վայրում՝ Ամերիկայում։ Այսօր վարպետին հրաժեշտ տալու համար մի վայրում են հավաքվել ոչ միայն մշակությաին ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ, այլև հայության մեծ մասը։

 

Շատերը կարևորում ու վերստին արժևորում են վարպետի գործությունը, անցած ճանապարհը։ Շատերը հիշում են նրա արժեքավոր խոսքերը կամ քայլերը։ Լեգենդար դուդուկահարին վերջին հրաժեշտը տալու համար նրա հրաժեշտի վայր է ժամանել նաև Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ հետ։

Վարչապետը գլուխ է խոնարհել հավերժ ննջող մեծ դուդուկահարի առաջ, մոտեցել և ցավակցել է ներկա հարազատներին, ապա հեռացել է։ Վարչապետի այցը ներկայացնող տեսանյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: