Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մի կողմ է դրել ֆուտբոլը՝ պшտերшզմ գնալու համար

Արցախի ճակատագրական իրավիճակում հայտնվելը մտահոգել ու իր գիրկն է կանչել շատ հայորդիների, որոնց թվում շատ են նաև սպորտի տարատեսակ ականավոր ներկայացուցիչներ, մարզիկներ:

Առաջնագծային հատված մեկնելու մասին խոսում են շատերը: Նրանց շարքերը, ըստ իսպանական լրատվամիջոցների, համալրել է նաև ֆուտբոլիստ Վ. Հարոյանը:

Իսպանական Մարկա և Աէս լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ բավականին խոստումնալից երիտասարդ ֆուտբոլիսներից մեկը՝ Վարազդատ Հարոյանը, որոշել է միառժամանակ լքել ֆուտբոլի դաշտը՝ գերադասելով մեկնել մшրտի դաշտ:

Այս տեղեկությունը հրապարակելիս՝ Մարկա պարբերականը վկայակոչել է այն փաստը, որ ֆուտբոլիստի գործակալի կողմից Լարիսա հայտնի հունական ֆուտբոլային ակումբին տեղեկատվական նամակ է ուղարկվել, որում ասվում է, որ Վ. Հարոյանը չի կարող իրականացնել նախապես պայմանավորված գործարքն ու ստորագրել ակումբի հետ համագործակցելու պայմանագիրը:

Նշենք, որ Վ. Հարոյանի քսանութ տարին վերջերս է լրացել: Նրա ընթացիկ ֆուտբոլային խաղերը բավականին հետաքրքիր ֆուտբոլային ապագա են կանխորոշում երիտասարդ ֆուտբոլիստի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: