Հայաստանում աննախադեպ արտադրություն է հիմնվել

Պարզապես հիասքանչ նորություն են հայտնում կառավարությունից։ Աշխարհը պատած կորոնավիրուսյան ցավը շուտվանից է հասել մեր հրաշք երկիր։ Այս մի քանի ամիսներն անչափ ծանր էին մեր երկրի համար, բայց հիմա կարծես լավ շրջանն է սկսվում՝ համակերպման ու ընդունման։

Մոլեկուլա-կենսաբանական ինստիտուտը մոտ օրերին կսկսի կորոնավիրուսյան թեստերի արտադրություն։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով՝ սա իրապես անհրաժեշտություն էր․ հիմա մեզ մոտ կլինեն էլ ավելի մատչելի թեստեր, քան հիմա գնում է կառավարությունը։

Ներքին փորձարկումներն արդեն ավարտված են, հիմա սկսվելու են մարդկանց թեստավորելու փուլերը, ինչից հետո կրկին ստուգում է իրականացվելու։

Տնօրենի խոսքով՝ պլանավորվում է օրական երկուսից երեք հազար թեստ արտադրել, այդ պատճառով էլ այս ողջ ընթացքում ինստիտուտն աշխատում է հերթափոխային ռեժիմով՝ տասական հոգով անընդմեջ աշխատանք է իրականացվում։ Այս ամենն արվում է հայաստանյան անկախ բժշկական թեստավորում իրականացնելու համար։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը:#ArmGov

Опубликовано ՀՀ կառավարություն Среда, 20 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: