Հայաստանում տեսախցիկը ֆիքսել է ավտոմեքենայի պայթյունը, որի հետեւանքով 35-ամյա վարորդ է մահացել

Երեկ ողբերգական ելքով խիստ ցավալի դեպք է գրանցվել Հայաստանում, որը, ցավոք սրտի, երիտասարդ վարորդի մահվան պատճառ է դարձել։ Դեպքը Բագրատաշենի մաքսային անցակետի հարակից տարածքում է գրանցվել։

Հետագայում պարզվել է նաև, որ մոտական տեսախցիկը ֆիքսել է դեպքի հանգամանքները։ Կեսօրից քիչ անց շարժման մեջ գտնվող մեքենաներից մեկի գազաբալոնը պայթել է, իսկ մեքենան, որը Մերսեդես մակնիշի մեքենա էր, բախվել է դիմցը կայանված բեռնատարներից մեկին։

Մեքենան ամբողջովին վերածվել է մետաղի ջարդոնի։ Մերսեդեսի ղեկին եղել է Արմեն Սարկիսյանը, ով երեսունհինգ տարեկան է եղել ընդամենը։ Նրան արագորեն մոտակա Նոյեմբերյանի հիվանդանոց են փորձել փոխադրել, սակայն Արմեն Սարկիսյանը, ցավոք սրտի, հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Այս դեպքի այլ հանգամանքներ ճշգրտելու նպատակով ընթանում են լրացուցիչ հետաքննական աշխատաքներ։ Ստորև ներկայացնում ենք այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է վառվող Մերսեդեսը մեծ արագությամբ գալիս և հարվածում կադրում երևացող բեռնատարի, որը կայանված է դիմացը։

Понравилась статья? Поделиться с друзьями: