Արմեն Հովհաննիսյան օգտատերը, ով մեկ ամիս է Արցախում է և պարբերաբար վերլուծական խոսքով է հանդես գալիս, ուշագրավ հրապարակում է արել՝ վերլուծելով առկա իրավիճակը: Արձանագրելով փաստը, որ պուտինյան տեսակետը մեզ համար անակնկալ ու նորություն չէ՝ Ա. Հովհաննիսյանը նշում է, որ ներկայիս իշխանությունները չեն ընդունել այն:
Ա. Հովհաննիսյանը խստորեն է վերաբերվում բոլոր նրանց, ովքեր այս օրերին հակապետական, դավադրական գործունեությամբ են զբաղված: Նա նշում է, որ թեև ինքն Արցախում է, սակայն շատ լավ տեսնում ու հասկանում է, թե ով ինչ և ինչի համար է անում:
Նա խոստանում է, որ նրանք իրենց պահվածքը հեշտությամբ չեն «մասելու»: Այս ամենի ավարտից հետո բոլորը այլևս թավիշ թող չսպասեն:
«Ինչքան էլ դժվար մարտեր, որ լինեն, ինչքան էլ, որ ՀԱՅԸ մենակ մնա, մեկա մենք ՀԶՈՐ ենք, մեկա մենք ՀԱՂԹՈՒՄ ենք ու մեկա ոսոխը ՓԱԽՆՈՒՄԱ։
ՀԱՅԵ՛ՐՍ շարունակեք վստահել ԶԻՆՎՈՐԻ ԲԱԶԿԻ ՈՒԺԻՆ, թշնամին կազմաքանդվում ու կազմալուծվումա։ Թշնամու տարածքային հորինված առավելությունների մասին էլ հերիքա ջանադրաբար ստեր տարածեք, թե չէ մենք էլ ջանադրաբար ձեր վրա տարածք կբացենք»: