«Сестра по духу» է կոչվում Մարգարիտա Պոզոյանի և Արծվիկի գեղեցիկ երգը։ Երկու կատարողներ ովքեր դրսում են ապրում երգել են հայեցի մի երգ։ Սկսվում է հոլովակը դուդուկով։
Հայտնվում է Արծվիկը ու սկսում երգը։ Հոլովակում երևում են փոքրիկներ, ովքեր մարմնավորում են իրենս պստիկ ժամանակ։ Ընկերություն, որը տարիներ է ուղեկցում է իրենց։ Երգը կարելի է ասել և քույրերի մասին է և ընկերուհիների, ովքեր ամենը պատմում են իրար ու օգնում հաղթել ցավերին։
Երգի կեսը ռուսերեն է, մյուս մասը հայերեն։ Իսկական ընկերությունը աղջիկների միջև, երբեմն դառում է քույրերի հարաբերություն։ Կան ՀՀ-ում նկարահանված կադրեր ևս։ Մի կադրում Արծվիկն է երկար կապույտ զգեստով, մեկ այլ կադրում Մարգարիտան վարդագույն զգեստով։
Ամենավերջում աղջիկները տարազով են, սակայն մոդեռնացված տարազով, գեղեցիկ գլխազարդով։ Իհարկե, անհնարին էր, որ նման սրտառունչ հոլովակը չունենար շատ դիտումներ, քանզի այն գեղեցիկ է արված։