Շ. Ստեփանյանը վաղ առավոտյան հրապարակում է հանրայնացրել՝ տեղեկացնելով հակառակորդի գիշերային ակտիվության և առաջխաղացման փորձերի մասին: Հայկական ստորաբաժանումները կեսգիշերին մոտ, նկատելով հակառակորդի առաջխաղացումը, շրջանաձև պաշտպանություն են կազմակերպել և նրանց հետ մղել:
Դրան հաջորդել են տարբեր ականանետերից հայկական Այգեպար ու Մովսես գյուղերի հրետшկnծումը, ինչը Շ. Ստեփանյանի տեղեկացմամբ, հիմա էլ շարունակվում է:
Շ. Ստեփանյանը հանրայնացրել է նաև լուսադեմին արված տեսանյութ Այգեպար համայնքից, ինչպես նաև լուսանկարներ, որոնք ներկայացված են կից:
ՊՆ մամլո խոսնակը տեղեկացնում է նաև, որ Դ. Տոնոյանը դարձյալ վաղ առավոտյան կապվել է ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Ա. Կասպրշիկի հետ՝ ներկայացնելով գիշերվա ընթացքում արձանագրված իրադարձությունների պատկերը: Նա տեղեկացրել է նաև, որ հակառակ կողմը դարձյալ բազմաթիվ վիրավորներ ու զոհեր է ունեցել:
Շ. Ստեփանյանի վերջին հրապարակումն այն մասին է, որ սահմանային կրшկnցներն այս պահին էլ շարունակվում են, իսկ իրավիճակը գտնվում է հայկական պաշտպանական կողմի լիարժեք վերահսկողության ներքո. մարդկային կորուստներ մեր կողմը չունի:
Опубликовано Shushan Stepanyan Среда, 15 июля 2020 г.