Հայկական տոլմայի յուրահատուկ բաղադրատոմս․ համեղ, հագեցնող և հրաշալի մատուցմամբ

Հին հայկական ավանդական տոլման, թերևս շատերի սիրելի ուտեստն է։ Հնուց ի վեր մեր նախնիները պատրաստել են մսային այս ուտեստը բանջարեղենի համադրությամբ և այսօր խոհարարական գրքերում, համացանցային խմբերում կարելի է հանդիպել այս համեղ ուտեստի բազմաթիվ տեսակներ։ Այսօր առաջարկում ենք պատրաստել այդ տեսակներից մեկը, որն անչափ համեղ է։

Անհրաժեշտ է՝

Հորթի աղացած միս — 3 կգ

Սոխ — 3 հ․

Բրինձ — 300 գ

Կարտոֆիլ — 4 հ․

Աղ, բիբար՝ ըստ ճաշակի

Սառը ջուր — 250 մլ

Գազար — 1 հ․

Տոմատ — 1 ճ․գ․

Եռացրած ջուր — 500 մլ

Սոխը մանրացնել բլենդերի օգնությամբ, կարտոֆիլը (2 հ․) քերել և բոլոր բաղադրիչները միախառնել։ Խորհուրդ է տրվում ջուրը չանտեսել․ այն ապահովում է տոլմայի հյութալիությունը։

Կաղամբը փոքր-ինչ խաշել, փափկեցնել։ Այնուհետև թերթիկների մեջ փաթաթել խճողակը (այնպես, ինչպես ընդունված է փաթաթել ավանդական տոլմայի դեպքում)։ Այս բաղադրատոմսի յուրահատկությունը վերջնական եփման մեջ է։

Եվ այսպես, պատրաստել սոխարած, վրան լցնել քերած գազար և մի փոքր տապակել, լցնել տոմատը և եռացրած ջուրը, ապա կարտոֆիլը բաժանել չորս մասի և լցնել տապակած սոխի, գազարի վրա, որի վրա էլ անհրաժեշտ է դասավորել փաթաթած տոլմաները և այդպես եփել 30-40 ր․։ Մատուցելիս վրան լցնել կտրատած թարմ կանաչի։

Понравилась статья? Поделиться с друзьями: