Հայկոյի կորստի հետ չեն հաշտվում մտերիմները․ անասելի հուզիչ արձագանքներ

Հայկոն իր գործունեության ողջ ընթացքում համեստորեն ստեղծել է բարձրաճաշակ երաժշտություն՝ առանց այդ մասին բարձր ամբիոններից խոսելու։

Երգիչը մի առիթով խոսել էր հասարակության շրջանակներում բովանդակային ցածր թեմաների, գիտակցական մակարդակի նվազագույն շեմի մասին։

Այդ ժամանակ նա իր վիրավորվածությունն էր հայտնել այն առիթով, որ հանրությունը սովորություն չունի խոսելու ստեղծված բարձր արժեքների մասին, փոխարենը խոսում է այնպիսի կենցաղային իրողությունների մասին, ինչպիսին որևէ մեկի հագուստն է։

Այսօր, երբ հայտարարվեց տաղանդաշատ երաժշտի կորստի մասին, ողջ համացանցը ողողվեց ափսոսանքի անասելի ու աննկարագրելի դրսևորումներով, Հայկոյի հասցեին ուղղված ջերմ ու ցավագին խոսքերով։

Երգիչը գուցե իր կենդանության օրոք այդպես էլ չէր զգացել այն մեծ սերն ու գնահատանքը, որն ինքը վայելում է հանրության կողմից, քանի որ հաճախ մենք սովորություն չունենք ապրող մարդուն պատվել ըստ արժանվույն՝ կարծելով, թե նա անմահ է։

Այսօր շատերը Հայկոյին են վերադարձնում նրա ամենից սիրելի ու հաճախ օգտագործվող արտահայտությունը․ «Ցավդ տանեմ․․․»

Понравилась статья? Поделиться с друзьями: